Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բախտները բերում է, որ դեռ դալաններում չեն ծեծում

Բախտները բերում է, որ դեռ դալաններում չեն ծեծում
05.11.2018 | 20:20

Այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու և իրեն ընտրելու են, որովհետև 30 տարվա չլուծված խնդիրներ է լուծել:Դեռ մի կողմ թողնենք, թե ինչ այդ ինչ 30 տարվա խնդիր է լուծել մշակույթի երիտասարդ նախարարուհին, երբ մտավորականների ու արվեստագետների ծանրակշիռ մեծամասնությունը, մեղմ ասած, դժգոհ է նրա աշխատանքից, բայց այ, ընտրվելու հարցում հիշեցինք լավագույն խորհրդարանականներից մեկի` դաշնակցական Վահան Հովհաննիսյանի ելույթներից թևավոր դարձած մի միտք, որն այն ժամամակվա իշխանության` ՀՀԿ-ի ներկայացուցիչներին էին ուղղված: «Ես ուզում եմ հարց ուղղել մի շարք նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»,- ասել էր Հովհաննիսյանը:

Եթե այսօրվա իրականության մեջ դիտարկենք այս խոսքերը, կստացվի նույն պատկերը, մի փոքր տարբերությամբ` դալաներում դեռ չեն ծեծի, որովհետև չեն հասցրել առայժմ այդքան հիասթափեցնել: Պարզապես այսօր այդ նախարարների հովանավորյալների անուներն են փոխվել, պետական ապարատի աջակցությանը զուգահեռ, բոլորի հույսը Նիկոլ Փաշինյանն է: Միմիայն նրա շնորհիիվ և Մակունցը, և ողջ իշխանական դասը կարող են ընտրություններում ձայն հավաքել: «Մեջտեղից» հանում ենք Փաշինյանին, իրականանում է Վահան Հովհաննիսյանի «մարգարեկան» խոսքերը` մեկ ձայն իսկ չեն կարողանա հավաքել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ